Ես իր համար ճամպրո՞ւկ եմ․ Զելենսկին՝ Լուկաշենկոյի առաջարկի մասին

Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Զելենսկիին առաջարկել է միասին թռչել Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ խաղաղության շուրջ բանակցությունների․ գրում է meduza.io-ն։

«Մենք Վոլոդյա Զելենսկիի հետ կարող էինք նստել և թռչել Մոսկվա։ Երկուսով։ Ես՝ որպես նրա անվտանգության երաշխավոր, կարող էի նրա հետ նստել և թռչել Մոսկվա»,- ասել է Լուկաշենկոն ֆրանսիական Le Point ամսագրին տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ Ռուսաստանը, Ուկրաինան և Բելառուսը կարող էին պատերազմի ավարտի շուրջ պայմանավորվել միմյանց միջև ավելի արագ, քան եվրոպացիների հետ։

Լրագրողի այն դիտարկմանը, որ Զելենսկին չի համաձայնի նման ձևաչափին, Լուկաշենկոն պատասխանել է. «Չի համաձայնի, թող պատերազմի։ Թող ինքն ավտոմատով մեկնի ռազմաճակատ և պատերազմի։ Պատերազմ է ընթանում, այն պետք է կանգնեցնել։ Եվ մենք կարող էինք պայմանավորվել»։

Զելենսկին սա անվանել է «անլուրջ խոսակցություն»։

«Մենք պատերազմի մեջ ենք։ Մենք չենք կարող հանդիպել Մոսկվայում, չենք կարող հանդիպել Կիևում։ Մենք բոլորս դա հիանալի հասկանում ենք»,- ասել է նա։ Զելենսկիի խոսքով՝ նման առաջարկները կողմերին չեն մոտեցնում պատերազմի ավարտին։

«Նա առաջարկում է ինձ վերցնել։ Ես իր համար ճամպրո՞ւկ եմ, թե՞ ինչ։ Ինձ վերցնել ինքնաթիռ ու թռչել։ Ինչո՞ւ»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *