Ամերիկացի դերասան Քոնոր Սթորին, որը Heated Rivalry սերիալում մարմնավորել է ռուսաստանցու, Vogue ամսագրի կողմից ճանաչվել է աշխարհի ամենաոճային տղամարդը։ Սթորին հայտնվել է ամսագրի առցանց տարբերակի շապիկին և դարձել նորաձևության ֆոտոշարքի հերոսը։
Հարցազրույցում Սթորին խոսել է սոցցանցերում իր հասցեին հնչող քննադատությունների մասին՝ նշելով, որ չի հետևում դրանց և չի փորձում ազդվել ուրիշների կարծիքներից։ Նա նաև ասել է, որ միշտ սիրել է հագուստի ու արտաքինի միջոցով ինքնարտահայտվել։ Նա պատմել է նաև իր պանկ շրջանի մասին, երբ կրում էր երկար մազեր, լայն շորտեր և բարձր հարթակով New Rock կոշիկներ։ Դերասանը շարունակում է հետաքրքրվել երաժշտությամբ ու լուսանկարչությամբ՝ դրանք համարելով ինքնարտահայտման ձևեր։