4.9 միլիոն դրամ՝ վարչապետի խորհրդականի ՀԿ-ին

Առաջին հայացքից սովորական մրցույթ, հարյուրավորներից մեկը, որ կազմակերպում է Երևանի քաղաքապետարանը, բայց դետալային պատկերը այլ է. մրցույթով գնման առարկա է հանդիսանում «հատուկ կարիքներ ունեցող անձանց համար Երևան քաղաքի հարմարեցումների ուսումնասիրության ծառայություններ»։

Նախահաշվային 5 միլիոն դրամ արժողության մրցույթում հաղթանակը շնորհվել է «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպությանը, որը պատկանում է վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական Սուրեն Մաղաքյանին։

Այս մրցույթը շատ նման է նրան, որ վարչապետի խորհրդականի «վարձատրության» հարցն իր վրա է վերցրել Տիգրան Ավինյանը, բայց մեր` Երևանի բյուջեի գումարներով։

Հ.Գ. Առավել անհասկանալի է, թե գնման առական ի՞նչ կերպ պետք է «ուսումնասիրվի»` այն էլ 4.9 միլիոն դրամի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *