
««Ուժեղ Հայաստան»-ը գիտակցում է այն պատասխանատվությունը, այն բեռը, գիտակցում է այն վստահությունը, որը ստացել է մեր հայրենակիցներից և դրա շրջանակներում հստակ և վճռական է «ոչ»-ը, որը մենք արձանագրել ենք»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ Արամ Վարդևանյանը՝ խոսելով նոր Սահմանադրության նախագծի մասին։ «Որոշ շրջանակներ ասում են, որ իշխանությունն արդեն այդ 6 ձայնն ունի»,-լրագրողի դիտարկմանն ի պատասխան՝ Վարդևանյանը նշել է․ «Ես իմ գործընկերների վրա վստահ եմ, համոզված եմ իրենց տեսակի մեջ և կարող եմ ասել, որ նման երևույթ գոյություն չունի, այդպիսի հեռանկար չկա»։