Կենտրոնական բանկը շարունակում է «Կրիպտոակտիվների մասին» օրենքի, ինչպես «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի կիրարկման համար անհրաժեշտ կարգավորումների հանրային քննարկման գործընթացը։
Բանկի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ ԿԲ խորհրուրդը ներկայացրել է ֆինանսական հաստատությունների կողմից կրիպտոակտիվով գործարքների առնչությամբ պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության ներկայացման կարգը և ժամկետները սահմանող որոշման նախագիծ։
ԿԲ- ից հայտնում են, որ ներկայացված դիտարկումներն ու առաջարկությունները կամփոփվեն, իսկ դրանց վերաբերյալ դիրքորոշումները կներկայացվեն շահագրգիռ անձանց։