
Կրեմլը պատրաստվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այո՛, մենք պատրաստվում ենք այցին։ Այն նախապես համաձայնեցվել էր։ Մանրամասների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ մտադիր է դեկտեմբերին երեք անգամ՝ դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին, այցելել Ռուսաստան։
Նշենք, որ դեկտեմբերի 22-ին կկայանա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։