Պետք է հպարտանանք, որ քաջասիրտ լրագրողներ և դատավորներ ունենք․ Տեր-Պետրոսյանը հայտարարություն է տարածել

Դատական իշխանության անկախությանն սպառնացող նախաձեռնության առիթով ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն է տարածել, ինչը ներկայացնում ենք ստորև․

«Հայտարարությունը, թերևս ամենալուրջ փաստաթուղթն է, ուղղված Նիկոլ Փաշինյանի սողացող դիկտատուրայի դեմ։ Փաստաթուղթ, որը ոչ միայն կարող է իրադրություն փոխել, այլև, վերջապես, նպաստել նրա հաստատած դաժան լծից ազատվելու հրամայականին։ Մի բան, որ տարիներ ի վեր չի հաջողվել ընդդիմությանը։ Չեմ կասկածում, որ միջազգային պատկան մարմինները ամենայն լրջությամբ կարձագանքեն Հայաստանի դատավորների միության սպառիչ հայտարարությանը։ Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ։

Հայաստանի ժուռնալիստների և դատավորների միությունների հայտարարությունները շրջադարձային երևույթներ են, որոնց ազդեցությունը շուտով կզգացվի։ Դրանց տակից Փաշինյանն ի վիճակի չէ դուրս գալ։ Օղակը սեղմվում է։ Ուրախալի է նշել, որ այս երկու հայտարարությունները մեր հասարակության հասունության ցուցանիշն են։ Ուստի, պետք է հպարտանանք, որ այսպիսի քաջասիրտ լրագրողներ և դատավորներ ունենք»։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *