Էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ


Բիզնես


Նոյեմբերի 25-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀԾԿՀ նիստ, քննարկվել են «Էներգետիկայի մասին» օրենքից բխող էներգիայի պահեստավորման գործունեության իրականացման համար անհրաժեշտ կարգավորումները։ Այս մասին տեղեկացնում են ՀԾԿՀ-ից:

«Մասնավորապես, սահմանվել են էներգիայի պահեստավորման գործունեության իրականացման համար անհրաժեշտ կարգավորումները, պահեստավորողների իրավունքներն ու պարտականությունները, գնման երաշխիքով և մրցակցային պայմաններով պահեստավորման գործունեության տարբերակումը, պահեստավորման ծառայության սակագնի ձևավորման ու վճարման կանոնները և պահեստավորման լիցենզիաների տրամադրման ընթացակարգը (այդ թվում՝ մրցութային եղանակով)։

Պահեստավորող կայանների ներառումը համակարգի պլանավորման և կարգավարման գործընթացներում պայմաններ կստեղծի էլեկտրաէներգետիկական համակարգի ճկունության, անվտանգության ու հուսալիության բարձրացման համար։

Ենթաօրենսդրական ակտերի փաթեթը մշակվել է Եվրոպայի էներգետիկայի կարգավորողների խորհրդի (CEER) կողմից ֆինանսավորվող EU4Energy ծրագրի և Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման գործակալության (Sida) կողմից ֆինանսավորվող Հելվետաս Շվեյցարական համագործակցությամբ իրականացվող RECONOMY ծրագրի շրջանակում՝ «Կինետիք» ընկերության աջակցությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *