Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան այցը համաձայնեցված է, Կրեմլը պատրաստվում է դրան։
Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք պատրաստվում ենք այցին, այն ավելի վաղ համաձայնեցվել էր։ Մանրամասները կհայտնենք լրացուցիչ»,- ասել է նա։
Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր դեկտեմբերի 3-ին Ռուսաստան այցելելու մտադրության մասին։