Ինչո՞ւ պիտի իրենց կապույտ անձնագրում Հայաստանը կարմիրում՝ Ադրբեջան դառնա։ Ոչ մի կերպ չեն ընդունում տնից, տեղից կտրված արցախցիները:
Տեղահանությունից հետո նրանք սեփական նախընտրությամբ կարող էին անձնագրում ծննդյան քաղաքը նշել՝ Ադրբեջանի փոխարեն։ Շատերն այդպես էլ արել են։ Մայիսին, սակայն, Հայաստանում օրենք է փոխվել․ անձնագրում ծննդավայրի փոխարեն միայն քաղաք կամ գյուղ նշելու հնարավորություն չկա, երկիրը պիտի նշվի։
Ներքին գործերի նախարարը, սակայն, ոչ թե այս օրենքին, այլ միջազգային ստանդարտներին է հղում անում՝ թե ինչու են նոր անձնագրում Ադրբեջան նշելու արցախցիների ծննդավայրը։ Բացատրում է, որ սահմանահատակման դեպքում արցախցիները խնդիր չունեն։