Կրեմլը դեմ է Ուկրաինայում ցանկացած օտարերկրյա զորախմբի տեղակայմանը

Ուկրաինայի տարածքում ցանկացած օտարերկրյա ռազմական կոնտինգենտի տեղակայումը անընդունելի է Ռուսաստանի Դաշնության համար:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկը՝ Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր տեղակայելու վերաբերյալ:

«Սա բացարձակապես անընդունելի բան է՝ ցանկացած օտարերկրյա զորախմբի տեղակայումը Ուկրաինայի տարածքում», – ասել է Կրեմլի խոսնակը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *