«Պուտինը խորամանկ քաղաքական գործիչ է». Լուկաշենկո

Բելառուսի
նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է
խորամանկ և խելացի քաղաքական գործիչ՝ նշելով, որ Ռուսաստանի առաջնորդը չի ժխտում
ո՛չ ուկրաինական ժողովրդի, ո՛չ էլ ուկրաինական պետության գոյությունը։

 

«Խորամանկ,
խելացի քաղաքական գործիչ է։ […] Ես երբեք Պուտինից չեմ լսել, որ նա ժխտի
ուկրաինացի ժողովրդին։ Նա նույնիսկ ուկրաինական պետությունը չի ժխտում»,- ասել է
Լուկաշենկոն ֆրանսիական Le Point ամսագրին տված հարցազրույցում։

 

Բելառուսի
նախագահը այդ դիրքորոշումը անվանել է Ռուսաստանի առաջնորդի ներքին համոզմունք։

 

Լուկաշենկոն
նաև ուշադրություն է հրավիրել Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովուրդների
միջև պատմական կապերի վրա՝ նշելով, որ կիսում է իր ռուս գործընկերոջ հայացքները։

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *