Լեհաստանն առաջարկել է դաշնակիցներին Ուկրաինայի երկնքում խոցել ՆԱՏՕ-ի երկրներին սպառնացող հրթիռները. Bloomberg

Լեհաստանն ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին առաջարկել է դիտարկել Ուկրաինայի օդային տարածքում ռուսական հրթիռները խոցելու հնարավորությունը, եթե դրանք ուղղվում են դեպի դաշինքի երկրներ, հայտնում է Bloomberg գործակալությունը։

Նախաձեռնությունը հնչել է, երբ անցյալ շաբաթ Լեհաստանի տարածքում երեք արկ է ընկել։

Ըստ գործակալության՝ իրավիճակին ծանոթ աղբյուրների՝ Վարշավան այդ հարցը բարձրացրել է երկուշաբթի Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանների հանդիպման ժամանակ։

Որոշ պետություններ աջակցել են առաջարկին, սակայն քննարկումը նախնական փուլում էր, և որևէ որոշում չի ընդունվել, հայտնել են զրուցակիցները, որոնք բանակցությունների գաղտնի բնույթի պատճառով խնդրել են չհրապարակել իրենց անունները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *