Ռուսաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ․ Սերգեյ Լավրով

Ռուսաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Նա նշել է, որ ողջունում է Վրաստանի արտաքին գործերի նախարարի վերջին հայտարարությունն այն մասին, որ պետք չէ վախենալ Ռուսաստանի հետ շփումներից։

«Կարծում եմ՝ դա պրագմատիկ մոտեցում է, որը համապատասխանում է ինչպես վրաց ժողովրդի, այնպես էլ Վրաստանի հետ մեր հարաբերությունների շահերին»,- հավելել է Սերգեյ Լավրովը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *