SpaceX-ին թույլատրվել է ուղեծիր դուրս բերել մեկ միլիոն արբանյակ

SpaceX-ին թույլատրվել է ուղեծիր դուրս բերել մեկ միլիոն արբանյակ

ԱՄՆ-ի կապի դաշնային հանձնաժողովը թույլատրել է SpaceX ընկերությանը Երկրի ուղեծրում տեղակայել մինչև մեկ միլիոն արբանյակ, որոնք կկազմեն Starmind անվանումով խմբավորումը։ Այս մասին հայտնում է գերատեսչությունը։
     Ինչպես հստակեցվում է, այդ արբանյակները կդառնան տիեզերքում տեղակայված տվյալների մշակման կենտրոնների մի մասը, որոնք պետք է բավարարեն արհեստական բանականության զարգացման համար հաշվողական հզորությունների աճող պահանջարկը։
     Գերատեսչության կարծիքով՝ SpaceX-ի այս նախագծի իրականացումը կօգնի մոտենալ Արեգակի ողջ էներգետիկ ներուժի յուրացմանը։
     Նշվում է, որ հանձնաժողովը շարունակում է դիտարկել նաև այլ հայտեր, որոնք վերաբերում են Երկրի ուղեծրում տվյալների մշակման կենտրոնների ստեղծմանը։
     Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ SpaceX-ն իր Falcon 9 կրող հրթիռի օգնությամբ մերձերկրյա ուղեծիր է դուրս բերել ԱՄՆ տիեզերական ուժերի պատվերով ստեղծված արբանյակների խումբ։ Այս խմբաքանակն արդեն չորրորդն է դարձել մեկ ամսվա ընթացքում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *