Իսրայելը ցանկանում է նոր պատերազմի մեջ ներքաշել ԱՄՆ-ին՝ մեղադրելով Իրանին դեղագործական ձեռնարկություններում քիմիական և կենսաբանական զենք արտադրելու մեջ։
Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Նման լկտի մեղադրանքի առաջադրման նպատակը պարզ է․ խաբեությամբ ԱՄՆ-ին ներքաշել հերթական պատերազմի մեջ՝ հանուն Իսրայելի շահերի, և միաժամանակ վտանգի ենթարկել իրանցի հիվանդներին»,- հայտարարել է Արաղչին։
Իրանի ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ Իսրայելը հրաժարվում է միանալ միջուկային, քիմիական և կենսաբանական զենքն արգելող միջազգային կոնվենցիաներին։
«Այս վարչակարգն ունի հարյուրավոր միջուկային մարտագլխիկներ, հարձակումներ է իրականացրել տարածաշրջանի յոթ երկրների վրա և օկուպացրել երեք երկրների տարածքների մի մասը։ Միայն վերջին մեկ տարվա ընթացքում Իսրայելը երկու անգամ ԱՄՆ-ին ներքաշել է Իրանի դեմ անհաջող պատերազմի մեջ»,- հավելել է նախարարը։