ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջարեդ Քուշները, անդրադառնալով ռուս-ուկրինական հակամարտության կարգավորմանը, նշել է՝ Եվրոպայում սահմանները պատմականորեն բազմիցս փոփոխվել են՝ պատերազմների, խաղաղության հաստատման կամ փոխզիջումների արդյունքում։
Նրա խոսքով՝ այժմ անհրաժեշտ է որոշել այն սահմանագիծը, որը հնարավորություն կտա դադարեցնել ռազմական գործողությունների հետևանքով մարդկանց սպանությունը և ապագայում նրանց համար ավելի լավ պայմաններ ստեղծել։ «Ի վերջո, Եվրոպայում սահմանների մեծ մասը ժամանակի ընթացքում փոխվել է, և դրանք որոշվել են պատերազմների, խաղաղության կամ փոխզիջումների արդյունքում։ Կարծում եմ՝ մենք պետք է որոշենք սահմանագիծը։ Եվ խոսքն այստեղ արդարության կամ այն մասին չէ, թե ով է ճիշտ, և ով՝ սխալ։ Խոսքն այն մասին է, թե ինչպես դադարեցնել սպանությունները և մարդկանց համար ապագայում ավելի լավ կյանք ապահովել»։
Քուշների փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավաստիացրել է ԱՄՆ-ին, որ Ռուսաստանը միջուկային զենք չի կիրառի։
Քուշները քննադատել է եվրոպական երկրների մոտեցումը՝ նշելով, որ նրանք շատ բան են ակնկալում ԱՄՆ-ից, սակայն Իրանի հարցում չեն տպավորել իրեն։
«Եվրոպացիները շատ բան են պահանջում Ամերիկայից։
Բայց երբ խոսքը հասավ Իրանի իրավիճակին, կարծում եմ՝ նրանք հաստատ չտպավորեցին»։