Վրաստանը սիրով Հայաստանի հետ կկիսվի եվրաինտեգրման փորձով․ Վրաստանի ԱԳՆ

Վրաստանը սիրով Հայաստանի հետ կկիսվի եվրաինտեգրման փորձով։ Այս մասին Երևանում ընթացող համաժողովում հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիան։

«Երկու օրվա ընթացքում կկարողանանք փորձ փոխանակել, քննարկել իրավական ոլորտի հարցեր, նոր գաղափարներ և ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու ուղիներ», — նշել է նախարարը։ Նա ընդգծել է, որ ավելի վաղ ստորագրված ռազմավարական համագործակցության փաստաթուղթն ամրապնդել է հարաբերությունները, որոնցում կարևոր դեր է վերապահված արդարադատության ոլորտին։

«Վրաստանը եվրաինտեգրման մեծ փորձ ունի, որով մեծ սիրով կկիսվի Հայաստանի հետ։ Թեև Հայաստանը վերջին շրջանում նույնպես լուրջ քայլեր է ձեռնարկել այս ուղղությամբ», – նշել է նախարարը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *