Եվրոպական երկրները ռեկորդային տեմպերով սպառում են ստորգետնյա պահեստարանների գազը։ Այս մասին վկայում են ՏԱՍՍ գործակալության հաշվարկները, որ հիմնված են Gas Infrastructure Europe կազմակերպության բաց տվյալների վրա։ Ըստ հաշվարկների՝ ծախսվել է ամռանը կուտակված ծավալի ավելի քան 15%-ը։
Նոյեմբերի 24-ի դրությամբ եվրոպական ստորգետնյա գազապահեստարանները լցված են եղել 67․84%-ով․ նախորդ տարի այդ ցուցանիշը եղել է 78․1%։
Նշվում է, որ դա գազապահեստարանների լցվածության ամենացածր ցուցանիշն է 2011-ից ի վեր։