Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները Հայաստան են ժամանում

Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ժամանում են Հայաստան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նոյեմբերի 26-27-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում Հայաստանում կկայանա երկկողմ կլոր սեղան՝ Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։

Մասնակիցները կքննարկեն 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան գագաթնաժողովում համաձայնեցված խաղաղության օրակարգի իրագործումը, փոխադարձ վստահության ամրապնդումը, տնտեսական համագործակցության, առևտրի և տրանսպորտային կապերի զարգացումը։

Օրակարգում ներառված են նաև մարդասիրական հարցեր, կրթություն, երիտասարդության հետ աշխատանք և երկու երկրների հասարակությունների միջև երկարաժամկետ կապերի հաստատում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *