Հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Alex Socks» և «Alex Textile» տեքստիլ ընկերություններն ազատվել են ներմուծման մաքսատուրքերից։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նոյեմբերի 26-ի նիստում։
Մեկ այլ որոշմամբ նույն արտոնություններն են ստացել Արտաշատի պահածոների գործարանը, տվյալների կենտրոն և ենթակառուցվածքային ծառայություններ մատուցող «VSDat» ընկերությունը, պլաստիկ խողովակներ և ինժեներական հաղորդակցուղիների բաղադրիչներ արտադրող «Mayer Plast» ընկերությունը, թիթեղյա տարաներ արտադրող «Metal World» ընկերությունը։