Ժողովո՛ւրդ, էս ի՞նչ օրի ենք հասել, ու նա մեր ղեկավա՞րն ա․ արցախցի կինը՝ Ալեն Սիմոնյանին

Կառավարության շենքի առջև այսօր հավաքվել էին Ներքին գործերի նախարարության որոշումից դժգոհ տեղահանված քաղաքացիները, որ մոտ ապագայում ստիպված են լինելու անձնագրերի «Ծննդավայր» դաշտում կարդալ «Ադրբեջան» տեղանունը։

Արցախցի մի կնոջ վրդովվեցրել էր Կառավարության նիստից դուրս եկած Անվտանգության խորհրդի քարտուղարի՝ իրենց նետած խոսքը․ «Ալեն Սիմոնյանը դուրս եկավ ու ասաց՝ էստեղ ի՞նչ եք անում․․․ Տունս ինձ տուր, գնամ ։ Ոոնց որ հանձնել ես, էդպես էլ հետ տուր, գնամ իմ տուն։ Ես ի՞նչ գործ ունեմ էստեղ»։

Տիկնոջը վրդովվեցրել էր նաև տեսարանը, որ Ալեն Սիմոնյանի վերարկուն պահել է մեկ այլ անձ։

«Ժողովո՛ւրդ, էս ի՞նչ օրի ենք հասել, ու նա մեր ղեկավա՞րն ա։ Ադրբեջանն իրե՛նց երկիրն է, թող դուրս գան, գնան մեր երկրից»,- նշեց նա։

«Ադրբեջանը չի՞ ձեր երկիրը»․ լրագրողներից մեկի այս հարցն է՛լ ավելի հունից հանեց Կառավարության շենքի մոտ հավաքված արցախցի կնոջն ու նրա կողքին կանգնած մեկ այլ քաղաքացու։

«Վայ, էս ի՞նչ եք ասում։ Հարցադրումը սխա՛լ եք անում։ Չէ՛, իհարկե, մենք Ադրբեջանում չենք ծնվել։ Իմ պապը, ապուպապերն արցախցիներ են, ես ոչ մի տեղից եկած չեմ։ Ինչպե՞ս կարող եք նման հարց տալ»,- շեշտեցին կանայք։

Տեղահանվածների կարծիքով՝ իրենց անձնագրերում որոշել են գրել «Ադրբեջան», որովհետև հայ չէ կառավարության ղեկին գտնվող անձը։

«Հայաստանի իշխանությունը բռնազավթված է թուրքական, ադրբեջանական, ռուսական, ջհուդական, եսիմ էլ ինչական ուժերի կողմից, բայց՝ ոչ հայկական։ Մեր իշխանությունը մեզ չի պատկանում»,- ավելացրին նրանք։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *