
Այսօր կառավարության շենքի մոտ միջադեպ տեղի ունեցավ բողոքի ակցիա իրականացնող արցախցիների և ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանի միջև։
«Ալեն Սիմոնյա՛ն, Արցախը Հայաստան է և վերջ»,- ակցիայի մասնակիցներն այսպես դիմեցին շենքից դուս եկող Ալեն Սիմոնյանին։
«Բա դուք ստեղ ի՞նչ եք անում, ստեղ ի՞նչ եք անում․․․ Ես էլ եմ ձեզ շատ սիրում»,- հեգնեց Սիմոնյանը։
«Դուք դավաճանել եք Արցախը, դրա համար ենք այստեղ»,- պատասխանեցին արցախցիները։