Սահմանադրության տեքստը չի կարող դուրս գալ Իրական Հայաստանի գաղափարախոսության շրջանակներից


Հայաստան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է նոր Սահմանադրության նախագծին՝ նշելով, որ այժմ պետք է հանրային քննարկումներ անցկացնել։

«Ասեմ նաև՝ այս նախագիծը գեներացնելուց առաջ գաղափարները հավաքագրվել են, ինչը շատ կարևոր էր։ Նախագծի ձևավորման փուլում Արդարադատության նախարարությունը կապի մեջ է եղել և գաղափարներ է գեներացրել»,- հավելել է վարչապետը։

Նրա խոսքով՝ արդեն պետք է այս տեքստի վրա լրամշակումներ իրականացնել․ «Նախագիծը, իհարկե, կլրամշակվի, և գաղափարները քննարկելի են, բայց լրամշակման արդյունքում նոր Սահմանադրության տեքստը չի կարող դուրս գալ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շրջանակներից»,- ասել է վարչապետը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *