«Կա՛մ «Եռաբլուրը» պետք է ընդլայնվի, կա՛մ պետք է խաղաղության համաձայնագրի սկզբունքների շրջանակում մնանք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Կա՛մ «Եռաբլուրը» պետք է ընդլայնվի, կա՛մ պետք է խաղաղության համաձայնագրի սկզբունքների շրջանակում մնանք»․ Նիկոլ Փաշինյան

«Ստացվում է, որ երբ Ձեզ «Եռաբլուրի» մասին ինչ-որ մեկը հարց է տալիս, խղճի խայթ ունե՞ք, որ նրանց վիրավորում եք։ Այսինքն՝ Ձեր խիղճը տանջո՞ւմ է, որ նախապես Ձեզ ապահովագրում եք, որ ով «Եռաբլուրի» անունը տա, վիրավորելու եք, որ չխոսի»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ճեպազրույցում նաև այս հարցն ուղղվեց։

Փաշինյանն արձագանքեց. «Ասում եք՝ խիղճս տանջո՞ւմ է։ Իհարկե տանջում է, իսկ ո՞նց եք պատկերացնում, որ չտանջեր։ Այսինքն՝ այնպիսի հարցեր եք տալիս, որ ասեի՝ չէ՛, չի տանջո՞ւմ։ Տանջում է, շա՛տ, ահավո՛ր։

Այո՛, այդ թվում՝ դրա համար է, որ ասում եմ՝ Ղարաբաղի մեր հայրենակիցների ծննդավայրը նշելիս պետք է ելնենք նախաստորագրված խաղաղության համաձայնագրի թեզերից, որպեսզի «Եռաբլուրը» չընդլայնվի, որովհետև երկուսն անհամատեղելի են իրար հետ. կա՛մ «Եռաբլուրը» պետք է ընդլայնվի, կա՛մ մենք պետք է խաղաղության համաձայնագրի նախաստորագրված սկզբունքների շրջանակում մնանք։ Շատ պարզ քաղաքական ընտրություն է»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *