Բանգկոկում նավթաբազայում հզոր պայթյուն է տեղի ունեցել


Աշխարհ


Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի արևելքում գտնվող Bangchak նավթաբազայում հզոր պայթյուն է տեղի ունեցել, ինչին հաջորդել է խոշոր հրդեհ։ Պայթյունի ալիքը զգացվել է մի քանի կիլոմետր հեռավորության վրա։

Իշխանությունները մոտակայքում բնակվողներին հորդորել են անհապաղ տարհանվել։ Պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ, տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

«Al Jazeera»-ի հաղորդմամբ՝ հրդեհը հաջողվել է վերահսկողության տակ առնել, իսկ տարածքի հիմնական ճանապարհները շարունակում են գործել։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *