
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ճեպազրույցում անդրադառնալով դիտարկմանը, որ նոր Սահմանադրության նախագծում դրույթ կա անձին քաղաքացիությունից զրելու վերաբերյալ, և դրա հետ կապված մտահոգություններ են հնչում, նշեց․ «Օրինակ՝ երկքաղաքացիություն ունեցող անձը, որը դատապարտվել է լրտեսության համար, ինչո՞ւ պետք է մենք նրա քաղաքացիությունը պահենք, նրան էլ տանք քաղաքացիական իրավունքներ։ Պետությունն իրեն պաշտպանելու հնարավորություն պետք է ունենա․․․
Երբ քաղաքացին բռնվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալ լինելու համար, դատապարտվել է, ինչո՞ւ պիտի դատարանը նրան քաղաքացիությունից զրկելու որոշում կայացնելու հնարավորություն չունենա։ Դա նաև ՀՀ-ում պետական դավաճանության, լրտեսության հետ կապված լրացուցիչ կանխարգելիչ ուղերձ է»։