Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավոր չի համարում քաղաքացիական նախաձեռնությամբ Ազգային ժողովի կողմից ընդունված ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ օրենքի չեղարկումը, լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետը՝ անդրադառնալով Ռուսաստանի դրդմամբ այդ օրենքից Հայաստանի հրաժարվելու հնարավորությանը:
«Հնարավոր չեմ համարում այդ օրենքի չեղարկումը, օրենքն ընդունվել է քաղաքացիական նախաձեռնությամբ, տեղի են ունեցել ընտրություններ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը քվեարկել է այդ օրենքի օգտին»,- նշել է նա։
Հայաստանի Ազգային ժողովը մարտի 26-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել էր «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։