ԻՀՊԿ-ն հայտնել է Օմանի ափերի մոտ երկու նավթատար լցանավի՝ ականների վրա պայթելու մասին

Հորմուզի նեղուցում՝ Օմանի Խասաբ նավահանգստի մոտ, երկու նավթատար լցանավ է բռնկվել ծովային ականների վրա պայթելուց հետո։ Այս մասին Telegram-ում հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ միջադեպը տեղի է ունեցել Խասաբ նավահանգստից հյուսիս։

ԻՀՊԿ-ն պնդում է, որ երկու նավերն էլ անջատել էին նավիգացիոն համակարգերը և փորձում էին անցնել չհամաձայնեցված երթուղով։

ԻՀՊԿ-ի տվյալներով՝ նավերից մեկը 2 միլիոն բարել տարողությամբ գերխոշոր լցանավ է եղել։ Այն շարունակում է այրվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *