Քննարկվել է 12 ուսանողի ուսման վարձի մասնակի փոխհատուցման հարցը


Հայաստան


Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ կարևորելով սոցիալական աջակցության տրամադրման, կրթության հասանելիության ապահովման, ուսանողների կրթական հնարավորությունների ընդլայնման կարևորությունը, առաջնորդվելով Երևանի քաղաքի ավագանու 254 Ն որոշմամբ՝ 2026 թվականի նոյեմբերի 24-ին, Երևանի քաղաքապետի տեղակալ՝ Լևոն Հովհաննիսյանի գլխավորությամբ, կայացել է Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի նիստը։

Նիստի ընթացքում քննարկվել է ուսանողների ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցման վերաբերյալ 12 դեպք։ Քննարկման արդյունքում խորհրդի կողմից բոլոր 12 դեպքերի վերաբերյալ տրվել է դրական դիրքորոշում։

Նման նախաձեռնությունները կարևոր քայլ են սոցիալական համերաշխության ամրապնդման, կրթության շարունակականության ապահովման և յուրաքանչյուր երիտասարդի կրթական ներուժի իրացմանն աջակցելու ուղղությամբ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *