Կալանավորվել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալը

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի սպառազինության գծով գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-գնդապետ Յուրի Գրեխովը կալանավորվել է։ Ինչպես  նշում է «Կոմերսանտ» պարբերականը, նոյեմբերի 25-, որպես խափանման միջոցի կիրառման օր,  ընտրել է Մոսկվայի 235-րդ կայազորային ռազմական դատարանը։ Գեներալի կալանավորման միջնորդությունը ներկայացրել է Ռուսաստանի քննչական կոմիտեի գլխավոր ռազմական քննչական վարչությունը։

Յուրի Գրեխովին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Գրեխովը զինվորական ծառայության մեջ է 1979 թվականից։ 2007-2009 թվականներին նա ժամանակավորապես կատարել է Հատուկ նշանակության հրամանատարության հակաօդային պաշտպանության դիվիզիայի շտաբի պետի և հրամանատարի տեղակալի պարտականությունները։

2013 թվականին նշանակվել է հակաօդային և հակահրթիռային պաշտպանության զորքերի շտաբի պետի և հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնում։

2015 թվականին նա անցել է համանման պաշտոնի՝ օդատիեզերական ուժերում։ 2021 թվականից զբաղեցնում է օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի սպառազինության գծով տեղակալի պաշտոնը։ Նույն թվականին նրան շնորհվել է գեներալ-գնդապետի զինվորական կոչում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *