Սրբուհի Գալյանը կոչ է արել կարդալ Սահմանադրության տեքստը և չտրվել սադրանքներին


Քաղաքականություն


«Սահմանադրության նախագծի տեքստը հրապարակվել է հատուկ քննարկումների նպատակով ստեղծված կայքում, և կայք կարող եք այցելել…»,- ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ կոչ անելով կարդալ տեքստը և չտրվել սադրանքներին։

Նրա խոսքով՝ կայքում, բացի Սահմանադրության նախագծի տեքստից, կան նաև բաժիններ, որոնց օգնությամբ քաղաքացիները կարող են հեշտությամբ ուսումնասիրել այն։

«Առանձնացրել ենք, թե ինչն է նոր Սահմանադրության տեքստում։ Մանրակրկիտ ներկայացված է, թե ինչ նորամուծություններ է պարունակում Սահմանադրության նոր տեքստը։ Իհարկե, կա հատուկ բաժին, որը վերաբերում է հայեցակարգային հիմքերին։ Այդ բաժնում ևս շատ հանգամանալից ներկայացված են այդ հիմքերը, որոնց կապը համապատասխան հոդվածների հետ նույնպես ներկայացված է»։

Գալյանը հավելել է, որ կայքում կա առաջարկներ և դիտարկումներ ներկայացնելու հնարավորություն։

«Մեր բոլորի ցանկությունն է հրապարակային քննարկումների իրականացումը և ցույց տալը, թե քննարկումների արդյունքում ինչ փոփոխություններ են իրականացվել»,- շեշտել է Գալյանը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *