Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրամիության ընդլայնումը Եվրոպայի համար ռազմավարական անհրաժեշտություն է, և այժմ դրա համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել։
«Համոզված եմ, որ ԵՄ ընդլայնումը Եվրոպայի համար ռազմավարական անհրաժեշտություն է, և այսօր դրա համար իսկապես բարենպաստ պայմաններ են ստեղծվել։ Որքան ուժեղ և միասնական լինի Եվրոպան, այնքան ավելի լավ կկարողանանք հաղթահարել մարտահրավերները։
Մենք պետք է օգտվենք այս հնարավորությունից և այն վերածենք նոր երկրների՝ Եվրամիությանը միանալու առաջընթացի», – հայտարարել է ֆոն դեր Լայենը։