Կասեցվել է Իգիթ ընկերության Կաթնաշոռ 9% և Կարագ 82.5% արտադրատեսակների արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Իգիթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ Շիրակի մարզ, գ․ Ազատան 54/6 հասցեում գործող կաթնամթերքի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննության ներկայացված «Կաթնաշոռ 9%» արտադրատեսակի նմուշը «Խմորասնկեր» և «Բորբոսասնկեր» ցուցանիշներով, «Կարագ 82.5%» արտադրատեսակի նմուշը «ՄԱՖԱնՄՔ» և «ԱՑԽՄ» ցուցանիշներով չեն համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։

 

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Կաթնաշոռ 9%» և «Կարագ 82.5%» արտադրատեսակների արտադրությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *