Իրանի Հորմոզգան նահանգում և Նիշապուր քաղաքում կեղծ ալկոհոլից թունավորման հետևանքով առնվազն 17 մարդ է մահացել, ավելի քան 330 մարդ էլ տուժել է, հայտնում են Nour News-ը և Entekhab-ը։
Երկու դեպքերի առնչությամբ ձերբակալվել են թունավոր ալկոհոլի արտադրության մեջ կասկածվող անձինք։
Հորմոզգան նահանգում թունավորումից տուժել է 98 մարդ, որոնցից յոթը մահացել են։
Նիշապուրում նոյեմբերի 26-ի առավոտվա դրությամբ տուժածների թիվը հասել է 238-ի։ Ըստ հաղորդումների՝ հինգ մարդ մահացել է, ևս հինգի մոտ արձանագրվել է ուղեղի մահ։
Բուժօգնություն ստանալուց հետո հիվանդանոցներից դուրս է գրվել 148 մարդ, նրանց թվում՝ 16 բուժառու, որոնք բուժհաստատությունները լքել են սեփական ցանկությամբ։ Եվս 36 տուժածի բուժումը շարունակելու նպատակով տեղափոխել են Մեշհեդի և Սեբզևարի բժշկական կենտրոններ. 26 հոգու ուղարկել են Մեշհեդ, տասին՝ Սեբզևար։
Հորմոզգանում ալկոհոլից թունավորման գործով ձերբակալվել է դրա արտադրության մեջ կասկածվող երկու անձ։ Երկու դեպքերի հանգամանքները պարզվում են։