Վերջին օրերին սոցիալական ցանցերում, մասնավորապես՝ TikTok հարթակում, տարածվել են տեսանյութեր, որոնցում պնդվում է, թե Իրանը ծանր ռազմական տեխնիկա է կենտրոնացրել Նախիջևանի սահմանին։
Ի պատասխան ԱՊԱ-ի հարցման՝ Ադրբեջանում Իրանի դեսպանատնից հայտնել են, որ քանի որ տեսանյութերի նկարահանման հստակ ժամանակն ու վայրը հայտնի չեն, հնարավոր չէ մեկնաբանել դրանք։
Միաժամանակ դեսպանատանը նշել են, որ Իրանի՝ որպես ռազմական ագրեսիայից պաշտպանվող երկրի կողմից անհրաժեշտ նախապատրաստական միջոցների ձեռնարկումը միանգամայն բնական է։
Դեսպանատունը խորհուրդ է տվել զերծ մնալ ցանկացած անհիմն հաղորդագրությունների և նյութերի տարածումից, ինչպես նաև դրանք այնպիսի մեկնաբանությունից, որը կարող է վնասել երկու երկրների բարեկամական հարաբերություններին։