Ֆրանսահայ անվանի դերասան և ռեժիսոր Սիմոն Աբգարյանը 2027 թվականի աշնանը կստանձնի Փարիզի «Արևի թատրոնի» (Théâtre du Soleil) ղեկավարումը՝ փոխարինելով թատրոնի հիմնադիր Արիանա Մնուշկինային, որը մշակութային հաստատությունը ղեկավարում է 1964 թվականից։
Աբգարյանի նշանակումը հավանության է արժանացել Ֆրանսիայի մշակույթի նախարարության և թատերախմբի կողմից։ Նոր ղեկավարին կաջակցի թատերախմբի վեց անդամներից կազմված կառավարման թիմը։