Դավիթ Համբարձումյանին փորձում են չեզոքացնել ՏԻՄ ընտրություններից առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դիտել YouTube-ում

Մասիսի ընդդիմադիր համայնքապետ Դավիթ Համբարձումյանին փորձում են չեզոքացնել սպասվող ՏԻՄ ընտրություններից առաջ։ Փաստաբան Գայանե Պապոյանն է իր մտահոգությունը հայտնել ասուլիսի ընթացքում. բանն այն է, որ 2018 թվականին հարցված գործի վճռաբեկ բողոքները քննության են առնվել ՌԵԱԿՏԻՎ արագությամբ։ Դավիթ Համբարձումյանին վերաբերող քրեական գործը Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի առիթով է։ Ըստ մեղադրանքի՝ նա մի խումբ անձանց հետ զենքի և այլ առարկաների գործադրմամբ բռնություն է կիրառել դեպի Հանրապետության հրապարակ շարժվող ցուցարարների նկատմամբ ու վնասել նրանց գույքը։ Մի կողմում գործող համայնքապետի շուրջ դատական այն պրոցեսն է, մյուս կողմում՝ ՔՊ շտաբում տոնական տրամադրությունը. լուր են առել, թե Մասիսում այս անգամ հաղթելու է իշխող ուժի թեկնածուն՝ Հովհաննես Հակոբյանը։ Ի՞նչ են անելու այն բնակիչները, որոնք մտահոգված են ստեղծված իրավիճակով. Մասիսի բնակիչներից մեկի այս հարցին պատասխանեց փաստաբանը։ Համբարձումյանի փաստաբանական թիմն արդեն հրատապ հաղորդում է ուղարկել ընտրությունների դիտարկմամբ զբաղվող ԵԱՀԿ գրասենյակին՝ վստահեցնելով, որ ամեն ինչ անելու են քաղաքական ճնշումները կանխելու և իրենց թեկնածուի մասնակցությունն ապահովելու համար, իսկ մինչ այդ Համբարձումյանի թիմակիցները սպասում են վաղվան՝ վճռաբեկի որոշմանը:

Մանրամասն՝ տեսանյութում

ԱՆԺԵԼԱ ՍԵԴՐԱԿՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *