Ամանորին են պատրաստվում. Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Աբովյան փողոցի մի հատվածում

Երևանում ամանորյա տոնական ձևավորման կապակցությամբ նոյեմբերի 26-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 27-ը՝ ժամը 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի փոխադրամիջոցների երթևեկությունը Աբովյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Պուշկինի փողոց ընկած հատվածում։

«Պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,–ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *