Թրամփը Պուտինին հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները Եվրոպայում՝ հանուն Ուկրաինայի հետ համաձայնագրի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ նրան կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Եվրոպայի տարածքում՝ հույս հայտնելով, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շուտով համաձայնագիր կկնքվի։

«Չինաստանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իմ բանակցությունների ընթացքում ես շատ ժամանակ եմ հատկացրել այն հարցին, որ կցանկանայի տեսնել Եվրոպայի տարածքում Ռուսաստանի բոլոր ռազմական գործողությունների դադարեցումը՝ հուսալով, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կհաջողվի արագ համաձայնագիր կնքել»,- Truth Social սոցիալական ցանցում գրել է Թրամփը։

Նա վստահություն է հայտնել, որ իրադարձությունների նման զարգացումը միանգամայն հնարավոր է, և ընդգծել մարդկային կորուստների մասշտաբը։

«Ամեն ամիս հազարավոր մարդիկ են զոհվում։ Դա իսկական արյունահեղություն է, և դրա դադարեցումը մեծ հարգանքի տուրք կլինի բոլորին»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը հայտնել է նաև, որ Ֆլորիդայում՝ իր Մար-ա-Լագո նստավայրում, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ քննարկել է մի շարք հարցեր և նրան պատմել Պուտինի հետ բանակցությունների մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *