Իտալիան մերժում է ԵՄ 2028-2034 թվականների բյուջեի նախագիծը

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հայտարարել է, որ իր երկիրն այս փուլում չի աջակցի Եվրամիության բազմամյա բյուջեին։

Նրա խոսքով՝ այս հարցի շուրջ համաձայնության հասնելը դեռ շատ հեռու է:

«Մենք որոշումից լուսային տարիներով հեռու ենք։ Մենք դեմ ենք այս առաջարկին, քանի որ ավելի քիչ ենք ստանում, քան տալիս ենք»,- ասել է նա։

Նա ընդգծել է, որ որևէ ժամկետ չի սահմանում, սակայն առաջադրում է որոշակի պայմաններ և առայժմ լավատեսություն չի ցուցաբերում։

Եվրամիության 2028-2034 թվականների յոթնամյա բյուջեի ծրագրի շուրջ դեռևս փոխզիջում չկա։ Հյուսիսային Եվրոպայի երկրները պնդում են բյուջեի կրճատման անհրաժեշտությունը, մինչդեռ Հարավային և Արևելյան Եվրոպայի պետությունները ներկայացված նախագիծը համարում են անբավարար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *