Ավելի քան 6 ամիս արդեն ապօրինի կալանքի տակ գտնվող Ալիկ Ալեքսանյանի ու «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Նարեկ Կարապետյանի գործով հերթական նիստն է Հակակոռուպցիոն դատարանում:
Նախնական դատալսումների փուլն է: Արդյո՞ք մաքուր իրավական գործընթաց է, թե ակնհայտ է քաղաքական բաղադրիչը․ փաստաբան Արշակ Վարդանն ասում է՝ երբ դատաքննության արդյունքներով հիմնավորվի, որ մեղադրանքները կամայական ու անօրինական են, այս հարցի պատասխանն էլ պարզ կլինի:
Իբրև թե հանցավոր կազմակերպություն հիմնելու, այդպիսով ընտրության արդյունքի վրա ազդելու փորձի համար են մեղադրվում «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչները․ այսպես ասած՝ մոդայիկ ու ահասարսուռ ձևակերպումները դեռ հանցանքն ապացուցող փաստեր չեն, պնդում են փաստաբանները:
Վերջին՝ այսօրվա նիստում պաշտպանական կողմն իր ապացույցներն է ներկայացրել՝ հիմնավորելով դրանցից յուրաքանչյուրի անհրաժեշտությունը։ Դատակոչված է մոտ 111 վկա, փաստաբանը պնդում է՝ նրանց բոլոր ցուցմունքները ոչ թե մեղադրանքը հաստատել, այլ՝ հերքել են:
Եվս 180 վկայի պաշտպանական կողմի միջնորդությամբ հարցաքննել է քննչական խումբը, փաստաբանը պնդում է, թեև այս ցուցմունեը մեղադրական եզրակացությունում թռուցիկ են,բայց դրանցով էլ հերքվում է հանցանքը։ Կարևորը ոչ թե գործի ձգձգումը, այլ ելքն է, որով, փաստաբնները վստահեցնում են, տրվելու է բոլոր հարցի պատասխնները։