ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումների ժամանակ կոչ է արել նրան դադարեցնել պատերազմն Ուկրաինայում։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իմ զրույցների ընթացքում ես շատ ժամանակ եմ հատկացրել քննարկելու այն, որ կցանկանայի տեսնել նախագահ Պուտինի կողմից եվրոպական տարածքներում ցանկացած ռազմական ագրեսիայի դադարեցումը՝ հույս ունենալով, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր կլինի արագ համաձայնության հասնել։ Ես անկեղծորեն հավատում եմ, որ դա միանգամայն հնարավոր է», – գրել է ԱՄՆ նախագահը։