
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ TRIPP նախագծի իրականացման ընթացքում անհրաժեշտ է հաշվի առնել Ռուսաստանի և Իրանի շահերը։
««Թրամփի ուղու» հասցեին արդեն իսկ քննադատություն է հնչում, հատկապես իրանցի գործընկերների կողմից, որոնք ասում են, թե Իրանի հյուսիսային սահմանին ամերիկյան ուժային բաղադրիչի ցանկացած ֆիզիկական ներկայություն մի բան է, որի հետ Թեհրանը չի կարող համաձայնել։ Մենք սկզբունքորեն կարևոր ենք համարում, որ նախագծի իրականացման ընթացքում չանտեսվեն մեր երկրի շահերը։ Եվ Իրանի շահերը՝ քանի որ նա հայտարարում է այդ մասին», — ընդգծել է Զախարովան։
Նա նաև նախազգուշացրել է, որ եթե նախագիծը տարածաշրջանում ստեղծի նոր բաժանարար գծեր, ապա այն «դատապարտված կլինի ձախողման»։
Դիվանագետի խոսքով՝ հայ-ամերիկյան այս նախաձեռնության շուրջ առայժմ ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ։ Մինչ օրս բացահայտված չեն շինարարության ժամկետները, ենթակառուցվածքների օգտագործման պայմանները և բեռնափոխադրումների հեռանկարները։