Արուսյակ Մանավազյանը ՔՊ պատգամավորների հետ Չինաստան այցի է ուղարկել իր դստերը

Արուսյակ Մանավազյանը ՔՊ պատգամավորների հետ Չինաստան այցի է ուղարկել իր դստերը

«Իրականում»-ը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշ անդամներ պետական կուսակցության միջոցներով օտարերկրյա այցերի մեկնելու հարցում գաղտնիք չէ, որ մրցակիցներ չունեն։ Դրան զուգահեռ, ՔՊ-ականներ էլ կան, որ ընտանիքի անդամներին են «սղցնում» պատվիրակությունների կազմում, ուղարկում՝ աշխարհ տեսնեն, օգտվելով այն առիթից, որ գուցե մարդիկ չճանաչեն իրենց ընտանիքի անդամներին, որ լրատվամիջոցները ուշադրություն չդարձնեն, և «ձրի» այցը «քյար» մնա։ Այսպիսի հերթական դեպքն է տեղի ունեցել։ ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը, ով նաև ՔՊ աշխատակազմի ղեկավարն է, գործընկեր պատգամավորների հետ Չինաստան «պայեզդկայի» իր դստերն է ուղարկել։
     Հերթական անգամ գործ ունենք պետական պաշտոնյայի՝ սեփական դիրքը չարաշահելու դեպքի հետ։ Չնայած Մանավազյանը երևի առաջնորդվել է այն սկզբունքով, որ ՔՊ-ական որ պատգամավորն էլ, որ գնար Չինաստան արդյունքը նույնն էր լինելու, գոնե այս դեպքում հայ-չինական հարաբերությունների հետ զրո աղերս ունեցող աղջիկը կգնա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *