Էրդողանը արձագանքել է Բաթումիում թուրք երկրպագուների անկարգություններին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրոպայի լիգայի՝ իսրայելական «Հափոելի» դեմ հանդիպման ընթացքում երկրպագուների բախումներից հետո հեռախոսազրույց է ունեցել Ստամբուլի «Բեշիքթաշ» ակումբի նախագահ Սերդալ Ադալիի հետ, հայտնում է Türkiye Today-ը։

Թուրքիայի առաջնորդը հայտարարել է, որ ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը։

«Բեշիքթաշից» շնորհակալություն են հայտնել Էրդողանին ցուցաբերած ուշադրության և աջակցության համար։

Եվրոպա լիգայի ընդհանուր փուլի հինգերորդ տուրում թուրքական «Բեշիքթաշի» և իսրայելական Բեեր Շևայի «Հափոելի» հանդիպումը տրիբունաներում անկարգությունների պատճառով ընդհատվել էր 35 րոպեով։

Հանդիպումն անցկացվում է Վրաստանում՝ Թուրքիայի իշխանությունների խնդրանքով, քանի որ Թուրքիայում չի հաջողվել երաշխավորել իսրայելական թիմի անվտանգությունը։

Բախումների առիթ է դարձել Պաղեստինի դրոշը, որը պարզել է թուրք երկրպագուներից մեկը։ Երբ անվտանգության աշխատակիցները փորձել են խլել դրոշը, «Բեշիքթաշի» մյուս երկրպագուները պաշտպանել են նրան։ Երկրպագուները սկսել են պոկել նստատեղերն ու նետել դրանք վրացի ոստիկանների ուղղությամբ, որոնք արցունքաբեր գազ են կիրառել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *