
Բաթումում անցկացվող թուրքական «Բեշիքթաշ» և իսրայելական «Հապոել» հադիպումն ուղեկցվել է բախումներով։
Վրաստանի ոստիկանությունը «Բեշիքթաշ»-ի երկրպագուներից առգրավել է Պաղեստինի դրոշները։ Հանդիպումը դադարեցվել է, ապա վերսկսվել 27-րդ րոպեին։ Եվրոպա լիգայի այս հանդիպումն անվտանգության նկատառումներից ելնելով Թուրքիայից տեղափոխվել էր Բաթումի։
Ավելի ուշ բախումներն ու ամկարգությունները շարունակվել են փողոցում:
Բաթումի փողոցներում Ստամբուլի «Բեշիկթաշ»-ի երկրպագուները վանկարկել են «Մենք Մուստաֆա Քեմալի զինվորներն ենք» կարգախոսը։
Թուրքական ֆուտբոլային ակումբները՝ «Ֆեներբահչե»-ն և «Գալաթասարայ»-ը, դատապարտել են թուրք երկրպագուների վրա հարձակումները Վրաստանում իսրայելական «Հապոելի» դեմ խաղից առաջ և դրա ընթացքում։
«Գալաթասարայ»-ը միաժամանակ մեղադրել է ՈՒԵՖԱ-ին երկակի չափանիշների համար և քննադատել վրացական ոստիկանության գործողությունները՝ թուրք երկրպագուների դեմ ուժի կիրառումն անվանելով անհամաչափ։
Թուրքիայի սպորտի նախարար Օսման Աշքըն Բակը նույնպես աջակցություն է հայտնել Ստամբուլի ակումբին՝ նշելով, որ Անկարան շարունակելու է պաշտպանել իր երկրպագուների իրավունքները։
Անկարան դիվանագիտական կապերն է ակտիվացրել Թբիլիսիի հետ՝ Բաթումիում «Բեշիկթաշի» և իսրայելական «Հապոելի» միջև Եվրոպա լիգայի խաղի ժամանակ թուրք երկրպագուների նկատմամբ վրացական ոստիկանության կոշտ գործողություններից հետո։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը միջադեպը քննարկել է իր վրացի գործընկեր Մակա Բոչորիշվիլիի հետ։