
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգթոնը մոտ է Թեհրանի նկատմամբ հաղթանակին՝ միաժամանակ նշելով, որ հետագա ռազմական գործողությունների ժամկետները կախված են լինելու ամերիկյան կողմի որոշումից։
«Հաղթանակն արդեն մոտ է։ Անկեղծ ասած՝ դա տեղի կունենա այն ժամանակ, երբ ես ցանկանամ»,- ասել է Թրամփը՝ Գոհաբանության օրվա կապակցությամբ ամերիկացի զինծառայողների հետ զրույցի ընթացքում։
Նրա խոսքով՝ Սպիտակ տունը շարունակում է Իրանին բանակցությունների հնարավորություն առաջարկել։
«Մենք նրանց հնարավորություն ենք տալիս գործարք կնքելու և բազմաթիվ կյանքեր փրկելու համար, բայց վստահ չեմ, որ նրանք կօգտվեն այդ հնարավորությունից»,- նշել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն լրացուցիչ ավիակիր է ուղարկել տարածաշրջան՝ շեշտելով ամերիկյան ռազմական ներուժի հզորացումը։