ԱԺ վեց պատգամավորներ կմեկնեն Շվեդիա՝ մասնակցելու խորհրդարանական վերահսկողության հարցերով համաժողովին


Աշխարհ


Ազգային ժողովի ինը հոգուց բաղկացած պատվիրակությունը նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը կգործուղվի Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմ՝ մասնակցելու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի «Խորհրդարանական վերահսկողության ամրապնդումը. Արևելյան գործընկերության հեռանկարները և ԵԱՀԿ պրակտիկան» խորագրով համաժողովին։

Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի՝ նոյեմբերի 26-ի կարգադրությունից։

Պատվիրակության կազմում ընդգրկված են ԱԺ պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը, Սիսակ Գաբրիելյանը, Լիլիթ Գալստյանը, Մարիա Կարապետյանը, Արման Եղոյանը և Արփինե Դավոյանը, ինչպես նաև ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետներ Արաքս Հասրաթյանը և Գոհար Մանուկյանը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *