Հայ ժողովուրդը պետք է նման որոշումներ կայացնի ինքնուրույն՝ առանց պատվիրված հուշումների․ Զախարովան՝ ՀՀ սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի մեկնաբանությունները՝ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար Հայաստանի սահմանադրությունում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ, ինքնիշխան պետության ներքին գործերին անամոթ միջամտություն է։ Այս մասին Известия-ի հետ զրույցում նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

«Հայ ժողովուրդը պետք է նման որոշումներ կայացնի ինքնուրույն՝ առանց պատվիրված հուշումների», – նշել է նա։

Զախարովան նաև հայտարարել է, որ Եվրամիությունը ձգտում է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից և տարածաշրջանում ստեղծել նոր թեժ կետեր։ Նա նշել է, որ Մոսկվան, ի տարբերություն արևմտյան երկրների, հետաքրքրված է խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ։

Խոսելով եվրոպական երկրների էներգետիկ քաղաքականության մասին՝ Զախարովան նշել է, որ ԵՄ գործողությունները հանգեցրել են այս ոլորտում Ռուսաստանի հետ ավանդական համագործակցության գրեթե լիակատար դադարեցմանը։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *